Թուրքիայում հայտարարել են Siper ՀՕՊ համակարգերի հաջող փորձարկման մասին
Աշխարհ
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական հակաօդային պաշտպանության SIPER համակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Նրա խոսքով՝ փորձարկումների ժամանակ արձակված կառավարվող հրթիռը թիրախը խոցել է ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա։ Նա դա անվանել է պաշտպանական արդյունաբերության կողմից ամանորյա նվեր երկրին։
Թուրքիան ստեղծում է SIPER համակարգը՝ որպես այլընտրանք ռուսական С-400 համակարգերին եւ ամերիկյան Patriot-ին։ Ենթադրվում է, որ այն հանրապետության զինված ուժեր կմտնի 2023թվականին: Ծրագրերի համաձայն՝ մինչեւ 2026 թվականը SIPER-ը պետք է ազգային հակաօդային պաշտպանության համար հիմք հանդիսանա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում