Պելեի 100-ամյա մայրը չգիտի որդու մահվան մասին
Սպորտ
Լեգենդար բրազիլացի Պելեի մայրը՝ Սելեստա Արանտեսը, չգիտի որդու մահվան մասին, հայտնում է Mirror-ը։
«Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակի մասին։ Ասում եմ նրան, որ պետք է աղոթենք Պելեի համար: Նա իր աշխարհում է: Մայրիկը հստակ չի հասկանում, թե ինչ նկատի ունեմ»,- ասել է ֆուտբոլիստի քույրը՝ Լուսիա դո Նասիմենտոն։
Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում։ Մահվանից երեք օր առաջ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին ու մտերիմներին։ Նոյեմբերի վերջից Պելեն գտնվում էր հիվանդանոցում՝ աղիների քաղցկեղի հետ կապված բարդությունների պատճառով։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ լեգենդար մարզիկի մարմինն այլեւս չի արձագանքում քիմիաթերապիային։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում