Ռուսաստանից գնված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում․ Աքար
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնում է Sözcü Gazetesi-ի թուրքական հրատարակությունը։
Բացատրվում է, որ այս համակարգը թուրքական կողմը օգտագործելու է միայն հարձակումը հետ մղելու համար։
«Մենք ասում ենք Արևմուտքին, որ Ս-400-ը որևէ մեկի համար սպառնալիք չէ։ Դա սպառնալիքի տարր չէ և չի կիրառվի…»,-հստակեցրել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Բացառությունների թվում, երբ Անկարան կարող է օգտագործել այս համալիրը, Թուրքիայի դեմ հրթիռի կիրառումն է կամ նրա ուղղությամբ գրոհային ինքնաթիռ ուղարկելը, ասել է Աքարը։
Թուրքիան Ռուսաստանից Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն է ձեռք բերել՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ, հիշեցնում է թերթը։