Թուրքիան ցանկանում է դառնալ համաշխարհային քաղաքական առաջնորդ
ԱշխարհԹուրքիան մտադիր է տնտեսական և քաղաքական հզորություն ձեռք բերել, որը թույլ կտա դառնալ համաշխարհային առաջատար այդ ոլորտներում, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամանորյա ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ մեր նպատակը ոչ միայն գլոբալ քաղաքականության և տնտեսության մեծ լիգաներ մտնելն է, այլ նաև քաղաքական ու տնտեսական հզորություն ձեռք բերելը, որը թույլ կտա այնտեղ առաջին տեղերը զբաղեցնել», - ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է գալիք տոնի կարևորությունը. 2023 թվականին Թուրքիան տոնելու է Հանրապետության 100-ամյակը։