Թուրքիան և Պակիստանը ռազմածովային զորավարժություններ են անցկացրել
Աշխարհ
Պակիստանի և Թուրքիայի ռազմածովային ուժերը Արաբական ծովի հյուսիսային հատվածում անցկացրել են Turgutreis-VII զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Daily Pakistan-ը՝ վկայակոչելով Պակիստանի ռազմածովային ուժերի ներկայացուցչին։
Զորավարժությունները ներառել են տարբեր ռազմածովային գործողություններ, այդ թվում՝ պաշտպանություն ասիմետրիկ հարձակումներից, հակաօդային պաշտպանության զորավարժություններ և համատեղ համակարգված պարեկություն։
Հրատարակության համաձայն՝ վարժանքների հիմնական նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի մասնագիտական հմտությունների ու փոխգործունակության կատարելագործումն է եղել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն