Քիմ Քարդաշյանը խոսել է սթրեսի պատճառով առաջացած կախվածության մասին
ԺամանցՀեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը խոստովանել է իր կախվածության մասին, որն առաջացել է սթրեսի և զբաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում է Mirror հրատարակությունը՝ հղում անելով Գվինեթ Փելթրոուի Goop Podcast-ին։
Քարդաշյանը պատմել է, որ տարիներ շարունակ խուսափել է ալկոհոլից նույնիսկ խնջույքների և ընկերների հետ հանդիպումների ժամանակ, քանի որ իրեն դուր չէր գալիս ալկոհոլային խմիչքների համը։ Սակայն տարիքի հետ շատ աշխատանքի պատճառով սկսել է ավելի շատ խմել։ «Ես սկսեցի մի քիչ խմել 42 տարեկանում։ Սուրճ և ալկոհոլ», - բացատրել է նա,- «Ես զգում եմ, որ ինձ պարզապես պետք է մի փոքր հանգստանալ»:
Քիմի խոսքով՝ ինքը համատեղում է երեխաների դաստիարակությունը, բիզնեսը և իրավագիտություն սովորելը, ինչի պատճառով ստիպված է շատ քրտնաջան աշխատել և միաժամանակ կենտրոնանալ բազմաթիվ խնդիրների վրա։ Իսկ սթրեսը թոթափելու համար օրվա վերջում խմում է տեկիլա և արքայախնձորի հյութ։
Ընդ որում, Քարդաշյանը նշել է, որ ընկերների հետ հանդիպումների կամ երեկույթների ժամանակ դեռ չի ցանկանում ալկոհոլ օգտագործել։