Ադրբեջանը Եվրոպա է արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր գազ
Աշխարհ
2020 թվականի դեկտեմբերի 31-ից ի վեր Ադրբեջանը Տրանսադրիատիկ գազատարով (TAP) Եվրոպա է արտահանել ավելի քան 19,4 միլիարդ խորանարդ մետր գազ, սոցցանցերում հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Եվրոպա՝ Իտալիա, Հունաստան եւ Բուլղարիա մատակարարումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, մատակարարումների ծավալը 2021 թվականին կազմել է 8,2 միլիարդ խորանարդ մետր։
2022 թվականին արտահանման ծավալը կանխատեսվում է 22-ից 23 միլիարդ խորանարդ մետր, այդ թվում՝ Եվրոպա՝ 11,3 միլիարդ խորանարդ մետր, 2023 թվականին՝ 24 միլիարդ խորանարդ մետր, այդ թվում՝ Եվրոպա՝ առնվազն 11,6 միլիարդ խմ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու