Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 31-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են առևտրի, տնտեսական և տրանսպորտային ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Իրանը մտադրություն է հայտնել ակտիվացնել հանձնաժողովի աշխատանքը՝ նշանակելով Տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի նոր համանախագահ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Աբդոլլահիանը Բայրամովին ասել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում օտար երկրների ներկայությանը։ Քննարկվել է նաեւ Արաքս գետի աղտոտվածության հարցը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել