Բժշկական կենտրոնը ամանորյա շնորհավորական նամակ ուղարկելու փոխարեն՝ հիվանդներին սխալմամբ ծանուցել է քաղցկեղով հիվանդ լինելու մասին
Լուսանկարներ
Անգլիայում բժշկական կենտրոնը հազարավոր հիվանդների սխալմամբ հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ նրանց մոտ հայտնաբերվել է թոքերի ագրեսիվ քաղցկեղ՝ մետաստազներով, գրում է Oddity Central-ը։
Կենտրոնի հաճախորդները Սուրբ Ծննդյան նախօրեին կեղծ ծանուցումներ են ստացել: Տեքստում, բացի քաղցկեղի մասին հաղորդագրությունից, եղել է մի թերթիկ, որը պետք է լրացնեին հիվանդները։ Շատերի համար սա իսկական ցնցում է եղել: Նրանք վերջերս տարբեր թեստեր են անցել և սպասելիս են եղել արդյունքներին, ուստի այդ նամակը սարսափելի արձագանք է գտել։
«Ես հենց նոր խալ հեռացրեցի և ես սպասում էի բիոպսիայի արդյունքներին և հիվանդանոցում էի, քանի որ իմ թեստը խնդրահարույց էր, այնպես որ, այո, ես շատ անհանգստացած էի», - ասել է նամակը ստացողներից մեկը:
Խուճապի մեջ գտնվող հիվանդները սկսել են զանգահարել կենտրոն, գիծը ծանրաբեռնվել է, ինչը միայն խորացրել է խուճապը։ Բարեբախտաբար, ընդամենը կես ժամ անց մարդիկ մեկ այլ հաղորդագրություն են ստացել, որում ասվել է, որ հաղորդագրությունը սխալմունք է:
Կլինիկան դեռևս չի մեկնաբանել միջադեպը, և այս պահին չգիտեն, թե ինչն է ձախողման պատճառը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)