Ավստրալիայում ուղղաթիռների բախման հետևանքով՝ զոհվել է 4, վիրավորվել՝ 13 մարդ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ավստրալիայի արևելյան ափին երկու ուղղաթիռների բախման հետևանքով՝ զոհվել է 4 մարդ, վիրավորվել ավելի քան 10-ը։ Այս մասին հայտնում է Gold Cost Bulletin-ը։
«Գոլդ-Կոստ քաղաքի մոտ չորս մարդ է զոհվել երկու ուղղաթիռների բախման արդյունքում», - ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ:
Իր հերթին Քվինսլենդ նահանգի շտապօգնությունը հայտնել է վթարի վայր շտապ օգնության ծառայությունների ժամանման և 13 զոհի մասին։
Ուղղաթիռների մասնակցությամբ վթարի պատճառներն առայժմ անհայտ են, հետաքննություն է սկսվել։ Ավստրալիայում ուղղաթիռի կործանման այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)