Համացանցում է հայտնվել «Մենյու» կատակերգական սարսափ ֆիլմը՝ Անյա Թեյլոր-Ջոյի և Նիկոլաս Հոլտի մասնակցությամբ
Լուսանկարներ
Մարկ Մայլոդի «Մենյու» կատակերգական սարսափ ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Անյա Թեյլոր-Ջոյը, Նիկոլաս Հոլթը և Ռեյֆ Ֆայնսը, այժմ հասանելի է HBO Max-ում։
Հունվարի 17-ին ժապավենը կհրապարակվի նաև ֆիզիկական այլ կրիչներով։
Ըստ ժապավենի սյուժեի՝ մի երիտասարդ զույգ (Թեյլոր-Ջոյ և Հոլթ) ժամանում է հեռավոր կղզի, որտեղ գտնվում է հայտնի խոհարար Ջուլիան Սլավիկի (Ֆայնս) բացառիկ ռեստորանը, ով պատրաստում է անսովոր ճաշացանկ և մտադիր է սպանել բոլոր հյուրերին։
Մինչ այս, 30 միլիոն դոլար արժողությամբ ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 71 միլիոն դոլար։ «Մենյու»-ի պրոդյուսերներն են Ադամ Մաքքեյը («Մի նայիր վերև») և Ուիլ Ֆերելը, ով նախկինում աշխատել է Մարկ Մայլոդի հետ «Ժառանգներ»-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)