Ռուսաստանի հետ կապերը բոլոր մակարդակներում կամրապնդվեն. Չինաստանի ԱԳՆ
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ 2023 թվականին երկու պետությունների ղեկավարները փոխգործակցություն կհաստատեն բոլոր մակարդակներում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Նոր տարում երկու կողմերը կամրապնդեն կապերը բոլոր մակարդակներում՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը միշտ սերտ համագործակցություն է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չին-ռուսական հարաբերությունների և միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու