Արցախի երեխաներն ունեն անվտանգության, աջակցության և սիրո կարիք․ Արցախի ՄԻՊ
Արցախ
Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ այս մասին թվիթերի իր էջում արված գրառմամբ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- գրել է Ստեփանյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)