«Չարբախի յուղերի խաչմերուկում» մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող ԶԻԼ-ը կողաշրջվել է. մանրամասներ
ՀասարակությունԵրեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը իր վարած ԶԻԼ ATՏT մակնիշի՝ հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենայով Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Այս մասին գրում է Shamshyan-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ստեփան Գրիգորյանն ու Գևորգ Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, ու փրկարարարներն ու հատուկ տեխնիկան դարձի բերեն ԶԻԼ-ը։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում: