Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն. Թուրքիայի ՊՆ
ԱշխարհԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ կարող է ընդլայնել Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ պարեկության ձևաչափը, հայտնում է TRT-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նպատակն է «պաշտպանել երկիրն ու նրա ժողովրդին և վերացնել այն ահաբեկիչներին, ովքեր հարձակվում են նրա վրա»։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանակցությունները կշարունակվեն, այս հարցում պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական բանակը կշարունակի հակաահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում և արտերկրում և թույլ չի տա ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նա Թուրքիայի զինված ուժերի գործողությունների միակ նպատակն է անվանել ազգային իրավունքների ու շահերի պաշտպանությունը։
Այսպիսով, նա մեկնաբանել է Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերը այնտեղ տեղակայված Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերի դեմ։ Նրա խոսքով, գործողություններ են իրականացվում և կիրականացվեն ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։