Մասնագետը զգուշացրել է ձմռանը շոգ երկրներ ճանապարհորդելու վտանգների մասին
ԱյլՌուս վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին ասել է, որ ձմռանը կլիմայի կտրուկ փոփոխությունը կարող է վնասակար լինել առողջության համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա՝ նման պայմաններում իմունային համակարգը վերակառուցվում է, տեղի է ունենում կլիմայականացում, ինչը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի, հատկապես՝ սիրտ-անոթային հիվանդություններ և հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Էկզոտիկ ուտեստներ նույնպես չպետք է շատ օգտագործել, քանի որ դա կարող է ինքնազգացողության վատթարացում առաջացնել։
Նա նաև նշել է, որ ալկոհոլի հետ խնդիրներ ունեցող մարդկանց չի կարելի հիշեցնել ալկոհոլով քաղցրավենիքի մասին, քանի որ նույնիսկ քաղցրավենիքի մեջ ալկոհոլի հոտն ու համը կարող է հանգեցնել առողջության խաթարման։
Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան ընդգծել է, որ բոլոր քաղցրավենիքները մեծ քանակությամբ շաքար են պարունակում։