Կյանքից հեռացել է ՀՀ սոցապ նախկին նախարար Նարինե Բալայանը
ՀասարակությունԿյանքից հեռացել է Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարզերի նախարարությունը։
Տիկին Բալայանը Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում եղել է 1985-1990թթ․, այնուհետ զբաղեցրել նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի, ապա ԱՍՀ նախարարի խորհրդականի պաշտոնները։ Վերջին տարիներին աշխատել է նույն ինստիտուտի Կենսաթոշակային և ժողովրդագրության հիմնախնդիրների բաժնում։
ԱՍՀ նախարարությունը խորին ցավակցություններ է հղում Նարինե Բալայանի ընտանիքին և մերձավորներին։