163 ամուսնություն, 28 ամուսնալուծություն, 327 մահ. Սևան համայնքի նախորդ տարվա վիճակագրությունը
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Սեւան համայնքում ամփոփվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման 2022 թվականի վիճակագրական տվյալները։
Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համաձայն ՔԿԱԳ Սեւանի տարածքային սպասարկման գրասենյակի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի կողմից ներկայացված հաշվետվության, 2022 թվականին գրասենյակում կատարվել է ծննդյան ակտի 379 գրանցում: Նախորդ տարի Սեւանի տարածաշրջանում ամուսնություն է գրանցել 163 զույգ, իսկ ամուսնալուծությունների թիվը 28 է, հայրության որոշման ակտի գրանցումների թիվն՝ 94։
ՔԿԱԳ գրանցումներում կատարված ուղղումների, լրացումների, փոփոխությունների գործարքի քանակը եղել է 322:
ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ է ստացել 291 քաղաքացի: Տրամադրվել է 428 տեղեկանք:
Տարվա ընթացքում Սեւան համայնքում գրանցվել է 327 մահ:
ՔԿԱԳ Սեւանի տարածքային սպասարկման գրասենյակում կատարված հաղորդումների, հարցումների թիվը եղել է 1010, թվայնացվել է 1502 ակտ:
Կատարված գործարքների դիմաց համայնքային բյուջե է մուտքագրվել 4 միլիոն 421 հազար 100 դրամ պետական տուրք: