Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործության դեպք. գրանցվել է 13 ավտովթար, զոհվել է 3, վիրավորվել՝ 14 մարդ
ԻրավունքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության՝ 3, փաստաթուղթ կեղծելու՝ 2, բնակարանային գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ջրային կենդանիների արդյունահանման և ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: