«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի իրերը վաճառում է զեղչված գներով
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական խանութում նվազեցրել է Կրիշտիանու Ռոնալդուի իրերի գները։
Ակումբը որոշել է թիմից հեռանալուց հետո հարձակվողի կերպարով ապրանքների վաճառք կազմակերպել։ 37-ամյա հարձակվողի պատկերով կախակալներն ու մագնիսները, որոնք նախկինում արժեին 5 ֆունտ, այժմ կարելի է ձեռք բերել 2 ֆունտով: Ռոնալդուի պատկերով կրծքանշանները հասանելի են 1 ֆունտով:
Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձավ «Ալ-Նասրի» խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Այսօր նա պաշտոնապես ներկայացվել է՝ որպես ակումբի խաղացող։ Հաղորդվել է նաև պորտուգալացու և նրա ընտանիքի հավելյալ բոնուսների մասին: Այսպիսով, օրինակ, նա ակումբից կստանա կացարան շքեղ առանձնատանը, ինչպես նաև ինքնաթիռ Պորտուգալիա և Իսպանիա թռիչքների համար։ Մեծ ուշադրություն կդարձվի նաև նրա և նրա ընտանիքի անդամների բոլոր կարիքներին:
Բացի այդ, «Ալ-Նասրի» ուզբեկ հարձակվող Ջալոլիդին Մաշարիպովը ստիպված է եղել Ռոնալդուին զիջել 7-րդ խաղային համարը։