Էմիլի Ռատակովսկին ցույց է տվել, թե ինչպիսին է եղել դեռահասության տարիներին
ԼուսանկարներՍուպերմոդել 31-ամյա Էմիլի Ռատակովսկին ցույց է տվել, թե ինչպիսին է եղել իր երիտասարդության տարիներին։ Նա սոցցանցերի իր բաժանորդների հետ կիսվել է արխիվային կադրերով։ Լուսանկարում ապագա սուպերմոդելը կեցվածք է ընդունել շագանակագույն ջինսե տաբատով և վերնաշապիկով՝ նստած հատակին։ «Որովհետև ես պարզապես կեղտոտ դեռահաս եմ» - գրել է Ռատայկովսկին։
Էմիլի Ռատակովսկին իր առաջին պայմանագիրը կնքել է Ford Models-ի հետ, երբ նա 14 տարեկան էր։ Այդ ժամանակվանից մոդելը դարձել է պոդիումների մշտական աստղ, մասնակցել է բրենդների գովազդային արշավներին և նկարահանվել տեսահոլովակներում։ Մոդելինգին զուգահեռ՝ Ռատակովսկին իրեն փորձել է՝ որպես դերասանուհի։ 2014 թվականին Էմիլին հայտնվեց Դեյվիդ Ֆինչերի «Անհետացած աղջիկը» թրիլերում, իսկ 2015 թվականին՝ «128 սրտի բաբախյուն րոպեում» երիտասարդական դրամայում։ 2017 թվականին մոդելը ներկայացրեց իր լողազգեստների Inamorata Woman ապրանքանիշը, իսկ 2021 թվականին նա փորձեց իրեն որպես գրող՝ թողարկելով «My Body» էսսեների ժողովածուն։