Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անասնագոմի տանիք և մոտ 80 հակ անասնակեր է այրվել
ՀասարակությունՇիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 5-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Ձորակապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա մարագում այրվում է կուտակած անասնակեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում են 9-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:33-ին, մարվել՝ 16:31-ին:
Նշվում է, որ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 գմ) և անասնագոմին հարակից թիթեղյա մարագում կուտակած մոտ 80 հակ անասնակեր։