Մայլի Սայրուսը լողազգեստով լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը ներկայացրել է իր նոր՝ Endless Summer Vacation ալբոմը և լողազգեստով լուսանկարվել է շապիկի համար։ Նա լուսանկարը տարածել է սոցիալական ցանցերում։
Հունվարի 2-ին Մայլի Սայրուսը հայտարարեց իր նոր ալբոմի մասին. «Նոր տարի, նոր Մայլի, նոր սինգլ: «Ծաղիկներ»՝ հունվարի 13-ին»,- գրել է Սայրուսը Թվիթերում։ Գրառմանը կցված է կոմպոզիցիայի 18 վայրկյանանոց թիզերը։
Լուսանկարում Մայլի Սայրուսը կախվել է մետաղյա ձողից և կեցվածք ընդունել մեծ բացվածքով միաձույլ սև լողազգեստով։ Արտաքին տեսքը համալրել է արևային ակնոցներով և բարձրակրունկներով։
Մայլի Սայրուսի վերջին՝ Plastic Hearts ալբոմը, որը դարձավ երգչուհու դիսկոգրաֆիայի յոթերորդ ալբոմը, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերին։ Նրա առանցքային սինգլը՝ «Midnight Sky» երգը, դարձավ կատարողի ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից մեկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)