Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները չեն մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ «Փաստինֆո»
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և կառավարության բարձրաստիճան պաշտոնյանները չեն մասնակցել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ հոնվարի 6-ին մատուցված պատարագին։ Մայր աթոռից չցանկացան մեկնաբանել վարչապետի բացակայությունը, փոխարենը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեցին. «Եկեղեցու դռները ոչ ոքի առաջ փակ չեն, հրավերով չէ»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, մասնակցում էր եկեղեցական տաղավար տոներին մատուցվող պատարագներին, սակայն հատկապես 2020 թվականից սկսած` Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները լարվեցին։ Դրանից հետո Փաշինյանը իրեն ընդգծված հեռու է պահում Հայոց առաքելական եկեղեցուց` նախընտրելով ֆեյսբուքյան գրառումները, որոնց միջոցով շնորհավորում է իր ընտրազանգվածին։