Ուկրաինան խախտել է Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևը շարունակում է գնդակոծել բնակավայրերն ու ռուսական զորքերի դիրքերը՝ չնայած Մոսկվայի կողմից հունվարի 6-ի՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի՝ ժամը 24:00-ն հայտարարված հրադադարի ռեժիմը, գրում է Gazeta-ն:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ Կրասնոլիմանսկի ուղղությամբ Ուկրաինայի Զինված ուժերը 4 անգամ ականանետերից կրակել են ռուսական դիրքերի ուղղությամբ։ ԼԺՀ-ի Բելոգորովկայի մոտ երեք հրետանային հարված է հասցվել։
Հաղորդվում է, որ ռուսական զորքերը ճնշել են Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերը Զապորոժիեի շրջանի Նովոպավլիվկա շրջանում, որտեղից պատասխան կրակով ութ հրետանային արկ է իրականացվել։
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում հայտնել էր, որ Դոնեցկը հրադադարի ընթացքում գնդակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։