Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ չի կարող լինել․ Դավիթ Բաբայան
ՔաղաքականԱրցախի արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն «Ազատության» եթերում խոսելով Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից պահանջվող անցակետի կամ ստուգման մեխանիզմի ներդրման մասին, ասել է․ «Դա ստուգման կետ չի լինելու, դա լինելու է պարզապես ձերբակալման կետ: Լաչինի միջանցքում որևէ կետ չի կարող լինել՝ ըստ 2020 թվականի այդ չարաբաստիկ պայմանավորվածության: Հետո էլ ասելու են՝ գիտեք, Ստեփանակերտում էլ պիտի հսկիչ կետ լինի, մենք պիտի դպրոցներում էլ մեր մարդիկ ունենանք, կառավարման համակարգում: Դե սա արդեն, գիտեք, պարզ է էլի, թե ինչին է բերում»։
Արցախը շրջափակումից դուրս բերելու հարցում ՌԴ պարտավորություններին անդրադառնալով՝ Բաբայանը նկատել է․ «Միայն երկու կողմն է, որ բացարձակապես տուժում է՝ դա Արցախն է, որը սովամահ է լինում, և դա ՌԴ-ն է, որը կրում է և՛ քաղաքական, և՛ իմիջային հսկայական կորուստներ: Հետևաբար, իրենք էլ են չափազանց շահագրգռված, որպեսզի ճանապարհը վերաբացվի, և տանում են իրենց խողովակներով համապատասխան քննարկումներ ու բանակցություններ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)