Էմիլի Ռատակովսկին խոստովանել է, որ «գրավում է միայն ամենավատ տղամարդկանց»
ԱյլՍուպերմոդել Էմիլի Ռատակովսկին պատմել է իր անձնական կյանքում ունեցած դժվարությունների մասին։ Նա կիսվել է իր հիշողություններով իր նոր փոդքաստում:
«Ես զգում եմ, որ գրավում եմ ամենավատ տղամարդկանց: Ինձ պետք է ինքնավստահ մարդ, բայց ոչ մեկը, ով դա կապացուցի իմ միջոցով։ Սա այն չէ, ինչ ուզում եմ: Այնքան անարդար է: Շատ տղամարդիկ կարծում են, որ իրենց ուժեղ կին է պետք, բայց իրականում նրանք չեն կարողանա գլուխ հանել նրանից»,- ասել է Ռատակովսկին։
Դեկտեմբերի վերջին Էմիլի Ռատակովսկին և նրա նոր ընկերը՝ նկարիչ Ջեք Գրիրը գրավել էին պապարացիների ուշադրությունը։ Զույգին բռնացրել էին Նյու Յորքում մոդելի բնակարանի մոտ կրքոտ համբուրվելիս։ Հատկանշական է, որ սա Էմիլի Ռատակովսկու երրորդ նոր բոյֆրենդն է վերջին երեք ամսվա ընթացքում։ Հոկտեմբերին մոդելը նկարահանվել էր դիջեյ Օրացիո Ռիսպոյի հետ համբուրվելիս, իսկ մեկ ամիս անց նրան կասկածում էին կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի մեջ, ով ժամանակին հանդիպում էր Քիմ Քարդաշյանի հետ։ Հուլիսին Էմիլի Ռատակովսկին բաժանվեց իր ամուսնուց չորս տարվա ամուսնությունից և որդու՝ Սիլվեստր Ապոլլոյի ծնվելուց հետո։