Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ. Արցախի ՄԻՊ
Արցախ
Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց հայտարարություններում ասել են «Այլևս երբեք»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հորդորելով այդ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
«Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին»,- գրել է ՄԻՊ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)