Վերիշեն գյուղի մոտակա սարին բռնկված հրդեհն ինքնամարվել է
Հասարակություն
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։
Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն:
Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։
Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն