Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք
Հայկական ՄամուլԱրտաքինից և փաթեթավորմամբ տարբեր թվացող, բայց խորքային իմաստով «Արցախը տվեք, Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի» արմատապես կործանարար թեզն առաջ մղողները պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ արդյո՞ք զանգեզուրյան կոչեցյալ «թուրանական միջանցքն» էլ պետք է տա՞լ, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, այնուհետ՝ պետք է տա՞լ Սյունիքը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, իսկ միգուցե պետք է տա՞լ Երևանի թաղամասերից մի քանիսը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է և բազմաբաղադրիչ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, քանզի, կներեք, բայց, ի վերջո, պետք է առերեսվել ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք»,- գրել է Ոսկանյանը։