Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Ես չեմ ողջունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը․ ոչ մի դրական արդյունքի չի բերելու․ Տիգրան Խաչատրյան

Հասարակություն

Կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստի ժամանակ առաջին անգամ քննարկվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝  Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է, ըստ որի՝ մինչև 2027 թվականն ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն: 

Նախարարը նշել էր նաև, որ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

Բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ապահովագրության ընկերության նախկին նախագահ և Թիվ 2 բուժմիավորման նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանը, սակայն, թեև ողջունում է, որ պետության կողմից համակարգը ներմուծելու նման փորձ է արվում, սակայն դեմ է այս հայեցակարգին, քանի որ ոչ մի դրական արդյունքի, ըստ նրա, չի բերելու նախագիծը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանը խոսեց նախագծի հետ կապված իր մտահոգությունների մասին։

«Ես եղել եմ ՀՀ-ում առաջին ապահովագրական ընկերության տնօրեններից մեկը, որն արտոնագրվել է հատուկ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այսինքն՝ խնդրին ծանոթ եմ շատ խորքից, և պիտի ասեմ, որ ես չեմ ողջունում այս հայեցակարգը, կտրուկ դեմ եմ, բերեմ փաստեր՝ ինչու եմ դեմ, քանի որ հայեցակարգով նախատեսվում է այսօրվա պետպատվերի գործակալությունը վերափոխել հիմնադրամի, մարդկանց վրա ավելացնել հարկային բեռ, մոտավոր, իրենց հաշվարկով տարեկան ամեն անձի համար 150-170․000 ՀՀ դրամ պետք է ապահովավճար մուծվի, առաջարկում են տարբեր փաթեթներ, որով ավելի կբարելավեն բուժօգնությունը, սակայն ոչ մի կոնկրետ մեխանիզմներ կապված թե′ որակի, թե′ վերահսկման հետ, չենք ունենում, մենք չենք ստանա բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայություններ, այլ արդյունքում՝ մարդիկ ավելի շատ իրենց գրպաններից գումար կվճարեն»,-ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը խնդրի վերաբերյալ իր առաջարկն ունի․ նշում է, որ պետք է ներգրավվեն նաև ապահովագրական ընկերություններ, միանշանակ պետությունը փող պետք է հավաքագրի, պատվեր իջեցնի ապահովագրական ընկերություններին, և դրանց միջոցով իրագործի տվյալ ծառայությունը և սպասարկումը։ 

«Ունենք ԱՊՊ-ի փորձը, որը, լավ, թե վատ՝ աշխատում է, իհարկե դժգոհություններ միշտ լինելու են, բայց իրենց առաջարկած նախագծով հիվանդը չի ունենալու պաշտպանվածություն թե′ պետությունից, թե′ ընկերությունից  թե′ բուժհաստատություններից։ Մեր համակարգը պատրաստ չի, մենք չունենք բժշկատնտեսական չափորոշիչներ, չունենք հստակ պռոտոկոլներ, որը պետք է ասի, թե  կոնկրետ հիվանդությունը ինչպես պետք է բուժվի, որքան գումար պետք է ծախսվի, ինչ հետազոտություններ պետք է արվեն և այլն, օրենսդրական ահռելի բացեր կան»,-նշեց Տիգրան Խաչատրյանն ու հավելեց, որ, ըստ իրեն, պետք է Էլեկտրոնային առողջապահությունը զարգացնել, որ համակարգը լինի լիակատար կառավարելի։ 

Նշենք, որ կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված