FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
ՍպորտFIFA-ն պատժել է Թուրքիայի ցածրագույն լիգաներից մեկում հանդես եկող «Pendikspor» ֆուտբոլային ակումբին:
Վերջինս առաջիկա 3 տարում զրկված կլինի իր կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելու տրանսֆերային պատուհանի հնարավորությունից։
Որպես պատճառ՝ առաջ են քաշվում գոյացած պարտքերը: Նշվում է, որ անգամ պարտքերի մարման դեպքում ակումբը չի կարողանա 2026-ի մրցաշրջանի համար համալրել կազմը նոր ֆուտբոլիստներով:
Աղբյուրը՝ Ermenihaber.am: