Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Սուրեն Սուրենյանց
ՀասարակությունՍուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. գրել է ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը:
Այս պարագայում՝ «իմ նախաձեռնությամբ» արտահայտությունը պետք է հասկանալ՝ «Փաշինյանի ցուցումով»:
Զեյնալյանը դարձավ ԱԺ հայտնի միջադեպի զոհը, կասկած չկա, որ նույն ճակատագրին արժանանալու է Հովիկ Աղազարյանը, որին նույնիսկ կարող են ազատազրկել՝ հաշվի առնելով, որ նրա դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք կա:
Զեյնալյանին չեմ ճանաչում, Աղազարյանին մի առիթով ասել եմ, որ նա ՔՊ-ում полезный идиот-ի դեր է կատարում, ինչի հետևանքով նրա համար մի օր «խիարը թարս է բուսնելու»:
Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է, որտեղ գործադիրի ղեկավարը բացահայտ նշանակում և ազատում է նաև պատգամավորներին:
Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին»։