Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի գործից. Լիցենզիա Հայաստանում՝ առանց հաստատված պաշարների

Վերջին լուրեր

Այո, հետաքրքիր է ստացվում. ինչպե՞ս կարելի է ստանալ հանքավայրի շահագործման լիցենզիա, եթե այնտեղ հաստատված պաշարներ չկան։ Իրականում, ըստ Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենքների ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու կարևորագույն պահանջներից մեկը ընդերքի ուսումնասիրությունների արդյունքում պաշարի նախօրոք հաստատումն է։ Բայց արի ու տես, որ մեր երկրում տրամադրում են լիցենզիա առանց նախօրոք հաստատված պաշարների։ Այսպես, «Գլոբալ Գոլդ Հանքավան» ընկերությունը, որը պատկանում է, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը, 2008 թվականին ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 25 տարով՝ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչև 2033 թվականը, գործող հանքարդյունաբերության համար ստացել է ՀԱ-Լ-14/526 լիցենզիա, որով «ԳԳՄ» ընկերությունը ձեռք է բերել Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրն արդյունահանելու իրավունք, շահագործման լիցենզիա, որը տրվել է առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություն ունենալու: Մինչդեռ սա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին ՀՀ ԷԲՊՆ օգտակար հանածոների գործակալության որոշման ոչ ոք շահագործման լիցենզիա տալու իրավունք չունի։

Այսպես, 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ. «Հանքաարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ»։ Իսկ ահա 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքի մասին» օրենքի (Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննություն) 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են. «Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարփակված պաշարների պետական փորձաքննությունից, ինչպես նաև հետախուզված և նախնական գնահատված պաշարների քանակը և որակը լիազորված մարմնի սահմանած կարգով հաստատելուց հետո: Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունը հիմք է ծառայում դրանք պետական հաշվեկշռում գրանցելու համար»: Իսկ սա նշանակում է, որ «ԳԳՄ»-ն զբաղված է Հայաստանի ընդերքը կեղեքելով և իր նպատակին հասել է անօրինական ճանապարհով ու սպառնալով: Հիմա էլ հրապարակավ հպարտանում է, որ կարողացել է շահագործման լիցենզիա ստանալ: «ԳԳՄ»-ն ակնհայտորեն այս լիցենզիան վերավաճառելու նպատակ է հետապնդում և ցանկանում է հանքի պաշարների չափն ուռճացված ցույց տալ՝ հնարավոր վաճառքից առավել շահույթ ստանալու նպատակով: «ԳԳՄ»-ն գործում է անօրինական դաշտում, շանտաժի միջոցով և հենց այս պատճառով է իր գործընկերների հետ կնքած պայմանագրում ամրագրել, որ բոլոր ծագած վեճերը պետք է լուծվեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում, ոչ թե Հայաստանի որևէ դատարանում»,-նշել է Վարդան Այվազյանը։

Կից ներկայացված փաստաթուղթը հաստատում է այդ փաստը. 2008 թվականի դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ լիցենզիա տրամադրելուց 8 ամիս անց ՀՀ ՕՀՊԳ-ն ուղարկում է նամակ՝ հասցեագրված «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին նշելով, որ մինչ այդ օրը նյութերի լրամշակման հարցում իրավիճակը մնացել է անփոփոխ: Դրանց փորձաքննությունը կասեցվում է։ Հաշվետվությունը կարող եք հետ ստանալ ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալությունից։ Այս նամակը հաստատում է, որ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով ԳԳ Հանքավանի դիմումը՝ Մարջան Հանքավայրի պաշարներն հաստատելու խնդրանքով, մերժվել է և այդ նշված փաստթղթերը վերադարձվել են ընկերությանը։

Մարջան Հանքավայրում պաշարների չհաստատման մասին է վկայում նաև նախարարության կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը տրամադրած լիցենզիան, որում բացակայում է ՀՀ ՕՀՊԳ-ի որոշումը Մարջան Հանքավայրի պաշարների հաստատման վերաբերյալ։

Փաստորեն 2 ամիս անց «ԳԳՄ»-ն, օգտագործելով այս պայմանագրի գոյությունը, չեզոքացնելով Բնապահպանության նախարարի դիրքորոշումը, շանտաժի միջոցով ստանում է լիցենզիան։ Այս իրականությունը զարմանք է առաջացնում, քանի որ ոչ մի պայմանագիր, մանավանդ վերը նշված հաշտության պայմանագիրը, որը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, թույլ չի տալիս Հայաստանի օրենսդրությունը։ Հետաքրքիր է նաև նշել, որ ԳԳ Հանքավանի շահագործման լիցենզիա ստանալուց հետո չի ներկայացրել նախարարությանը ՀՀ ԱԱԾ և Պաշտպանության նախարարության համաձայնությունը սահմանամերձ շրջանում երկրաբանական աշխատանքներ կատարելու համար։

Հիշեցնենք, որ Մարջանի հանքավայրը գտնվում է սահմանամերձ շրջանում։

Այս դեպքի առթիվ բազմիցս հանդես է եկել նաև այդ ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ով հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Պնդում եմ, որ ով էլ լիներ նախարար, չէր կարող թույլատրել, որ ԳԳՄ-ն 2005-ից շարունակի իր աշխատանքը: Պնդում եմ նաև, որ ԳԳՄ-ն աշխատանքներ չի իրականացրել նաև Մարջանի հանքավայրում: Կա իմ պնդումն ապացուցող համապատասխան ակտ և բազմաթիվ այլ փաստաթղթեր:

2006 թվականի ապրիլին ես հանձնարարել եմ ընդերքօգտագործման կարգի և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման երկրաբանական վերահսկողություն կատարել ՍՀԱ ՍՊԸ Գլոբալ Գոլդ Հանքավանի նախորդ ՍՀԱ ՍՊԸ-ում և Սյունիքի մարզի Մարջանի ոսկու-բազմամետաղային երևակումում: Հանձնարարագրի մասին ծանուցել է ԳԳՄ գլխավոր տնօրեն Յու. Լալազարյանը:

Ըստ ստուգման ակտի՝ «27.04. 2006 թ. դրությամբ հանքերևակումում նախատեսված աշխատանքներից ոչինչ չի կատարված: ...Բացատրությունից պարզվել է, որ Մարջանի ոսկի-բազմամետաղային երևակումում բացի 2005 թվականին ... վերցրած մի քանի նմուշներից, այլ աշխատանքներ հանքավայրում կատարված չեն: ...Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՍՀԱ ՍՊԸ-ն մինչ օրս չի կնքել լիցենզային պայմանագիր»: Եթե նրանք որևէ լիցենզիա ունեն, թող ներկայացնեն: Նշված փաստերն արձանագրված են նաև 02. 05. 2006 ՍՀԱ ՍՊԸ-ի կողմից հետախուզվող ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմատեղային երևակման առաջնային նյութերի և իրականի հետ համադրման ակտում: Ակտը նաև արձանագրել է, որ. «Տեղանքն ականապատված չէ, և որևէ խոչընդոտ չկա տեղանք այցելելու համար»:

Որ նախատեսված պայմանագրային պարտավորությունները ԳԳՄ-ն չի կատարել, վկայում է նաև Բնապահպանության նախարարի հարցմանն ի պատասխան ՀՀ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի 15. 05. 2007 թ. պատասխան նամակը:

Հիշեցնենք, որ «ԳԳՄ» ընկերությունը պատկանում է ազգությամբ հայ Վան Գրիգորյանին, ում հետ 2009 թվականին սկսել էր համագործակցել ծագումով հույն կանադացի խոշոր գործարար Բիլ Մավրիդիսը, ով կրել էր 4.5 միլիոն դոլարի հասնող վնաս։ Բիլ Մավրիդիս. «Պայմանավորվածություն կար «Գլոբալ գոլդ»-ի և Վան Գրիգորյանի հետ 3 միլիոն ԱՄՆ դոլար վճարել, որն իր մեջ ներառում էր նախագծի ուսումնասիրությունը: Արդյունքում, ավելի քան 4 մլն դոլար ներդրվեց այս նախագծում: Մոտ 1.2 միլիոն դոլար է ծախսվել «Մարջան»-ի հետազոտության, աշխատողների, հանքափորության և վերլուծության համար: Մենք նաև 100 հազար դոլար ենք տրամադրել 2010 և 2011 թթ. լիցենզիայի և կոնցեսիոն վճարումները կատարելու համար, նաև կանխիկ վճարել ենք «Գլոբալ գոլդ»-ին 150 հազար դոլար: Վարչական դատարանի միջոցով «Գլոբալ Գոլդ»-ը հետ վերցրեց Մարջանը, բայց այսօրվա դրությամբ մի դրամ անգամ չէր ներդրել նախագծի համար: Իրականում նրանք պնդում էին, որ նախկինում ներդրել են 3 մլն դոլար «Մարջան»-ի նախագծի վրա, սակայն, իմ վերլուծությամբ, նրանք 1 մլն դոլարից ավելին չեն ներդրել և շահագործման աշխատանքները չեն կատարել : Նա ոչինչ չի արել և հիմա էլ չի շահագործում: Այսպիսով, նրանք օգուտ քաղեցին նախագծից, սակայն ոչինչ չեն ուզում անել նախագծի համար, իսկ պատճառը, որ նա հետ էր ուզում վերցնել նախագիծը, շատ պարզ էր. երբ կնքեցինք պայմանագիրը, ոսկու և արծաթի գները սկսեցին աճել, և իմ համոզմամբ պարոն Գրիգորյանն արեց սա՝ ագահությունից ելնելով, և որոշեց, որ այն 3 միլիոն դոլարով «Կալդերա»-ին վաճառելը շատ էժան էր, այդ իսկ պատճառով հետ վերցրեց նախագիծը: Նա ուզում էր այն հետ վերցնել և արեց հնարավոր ամեն ինչ՝ դիմելով նույնիսկ կոռուպցիայի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված