ՀՀ ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։ Այդ մասին պարզ է դառնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-17-ը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան