Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անունները Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել է Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Մասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համար Ռաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն են Կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվել Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր Վրթանես 

Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները ՀՀ-ի համար չեն չեզոքացվելու

Հասարակություն

2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Այս մասին իր վերլուծականում ներկայացրել է «Լույս» հիմնադրամը:

Վերլուծության մեջ նաեւ նշվում է. «Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները:

Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ շփումների և Անկարայի հետ հարաբերությունները «կարգավորելու»՝ ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականության համատեքստում:

Կարևոր է, թե ինչպիսին կլինեն մեր տարածաշրջանում Թուրքիայի արտաքին և ռազմական քաղաքականության առանձնահատկությունները մայիսյան ընտրություններից հետո:

Տարածաշրջանի կայունության տեսանկյունից էական է, թե ինչպիսի բնույթ կկրեն Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, ինչպես նաև ձևավորվող կառավարությունը ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի խորացման հարցում։

Կարևոր է նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը, վերջինիս հարաբերությունների հետագա զարգացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Արաբական երկրների հետ։

Անկախ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ քիչ հավանական է դրանց արդյունքում Թուրքիայի արտաքին և անվտանգային ռազմավարության էական վերանայումը, սակայն հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում, վստահաբար կարելի է պնդել, որ Անկարայի քաղաքականության նույնիսկ մարտավարական փոփոխությունները էական ազդեցություն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Այս իմաստով կարևոր է հասկանալ իշխանության համար պայքարում երկու հիմնական մրցակիցների արտաքին քաղաքական մոտեցումներն ու տեսլականը։

Էրդողանի հաղթանակը առաջիկա ընտրություններում վերջինիս հնարավորություն կտա ի վերջո հաղթող դուրս գալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և նրա գաղափարական հետևորդների հետ կատաղի պայքարում՝ առաջիկա 5 տարիներին ավարտին հասցնելով Թուրքիայի ազգայնական-իսլամական ապագայի շուրջ իր քաղաքական տեսլականը։ Ընդդիմության պարտությունը կնշանակի Թուրքիայում միակուսակցական և ավտորիտար համակարգի ամրապնդում՝ Էրդողանին հնարավորություն տալով իր քառորդդարյա կառավարմամբ նոր հետք թողնել Թուրքիայի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետության բովանդակությունը։

Այս է պատճառը, որ կողմերը ամենայն հավանականությամբ այս ընտրություններում պատրաստ են գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև փողոցային պայքար և ռազմական հեղաշրջում։ Ուշագրավ է, որ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն փողոցային ակցիաների մեծ փորձ ունի (վերջինիս նույնիսկ երբեմն անվանում են թուրքական Գանդի) և դեռ 2017-ին առաջնորդել է այսպես կոչված «Արդարության երթը», որը ավարտվել է Ստամբուլում հարյուրհազարավորանոց հանրահավաքով։ Էրդողանն իր հերթին վերջին 20 տարիներին հաղթահարել է մի շարք քաղաքական մարտահրավերներ՝ փողոցային ակցիաներից մինչև հեղաշրջման փորձ, և ինքն էլ ի վիճակի է Թուրքիայի փողոցները ողողել բազմահազարանոց՝ հիմնականում պահպանողական և ազգայնական զանգվածով։

Էրդողանի կողմից այսօր վարվող «անկախական» քաղաքականությունը և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն բևեռ դառնալու նկրտումները վայելում են Թուրքիայի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքային դեմքերից մեկն է դարձել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով պարբերաբար հանդես է գալիս հակաամերիկյան հայտարարություններով։ Վերջինս թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բայդենի դեռևս մինչև նախագահ ընտրվելը արած հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմությանը և «տապալի» Էրդողանին ընտրությունների միջոցով։

Մյուս կողմից թուրքական և միջազգային մամուլում լայն տարածում ստացավ մայիսի 11-ին Քըլըչդարօղլուի գրառումը Թվիթերում, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր անում «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»՝ ռուսական կողմին մեղադրելով մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակություն ստեղծման մեջ և սպառնալով ընտրություններից հետո վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունները ընդգծում են Թուրքիայի ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը և ավելի հավանական են դարձնում հետընտրական զարգացումները՝ աշխարհաքաղաքական բևեռների ներգրավվածությամբ։

Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու, քանի որ հակահայկական և ազգայնական տրամադրությունները խոր արմատներ ունեն Թուրքիայի հասարակության բոլոր շերտերում, որոնց կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Այնուամենայնիվ, այդ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից շատ կարևոր է նաև Թուրքիայի այս կամ այն իշխանության արտաքին քաղաքականության մարտավարական առանձնահատկությունների գնահատումը։

Անկախ նախընտրական խոստումներից՝ Թուրքիայի ցանկացած նոր իշխանություն ռազմավարական հարցերում բախվելու է մի կողմից՝ բավական կայացած պետական համակարգի ինստիտուցիոնալ հղկմանը, մյուս կողմից՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առկա իրողություններին։ Փաստն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք փոխկապակցված են։ Որքան էլ ընդդիմությունը եվրոինտեգրման խոստումներ շռայլի, Թուրքիայի տնտեսության ներկայիս կառուցվածքը էականորեն տարբերվում է նախաէրդողանական շրջանի իրողություններից, որոնք էլ հանդիսացել են այդ գործընթացի մեկնարկի հիմնական նախադրյալը։

Այսպես, 2003թ. Թուրքիայի արտաքին առևտրի 60%-ը բաժին էր ընկնում ԵՄ 27 երկրներին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ օրինակ՝ ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ առևտուրը միասին կազմում էր Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 21%-ը: Եթե վերցնենք 2022-ին Թուրքիայի արտաքին առևտրի մասնաբաժինը ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ, ապա այն կազմում է շուրջ 37% կամ գրեթե նույնքան, ինչ պայմանական Արևմուտքի հետ առևտրի մասնաբաժինը(2022թ․ տվյալներով ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի փոխադարձ առևտրի մասնաբաժինը նվազել է մինչև 40%)։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ միայն ՌԴ հետ առևտրի ծավալները վերջին 20 տարիների ընթացքում տասնապատկվել է, իսկ ՌԴ մասնաբաժինը Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ այժմ կազմում շուրջ 11%՝ 2003-ի շուրջ 6%-ի փոխարեն։ Արտաքին առևտրի տեսանկյունից Ռուսաստանը 2022թ. դրությամբ Թուրքայի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկեր երկիրն է, իսկ երկրորդը Չինաստանն է։ Սա, իհարկե, ազդում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած նոր իշխանություն։

Վերոհիշյալը, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիայի վարքագիծը անկախ ամեն ինչից կանխատեսելի է, քանի որ քաղաքականության ռազմավարական վերանայումները քիչ հավանական են։ Ընդհակառակը, կախված Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքից, արդյունքներից և հետընտրական զարգացումներից՝ տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ Անկարայի վարքագիծը կարող է այս կամ այն անակնկալ դրսևորումն ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, ընտրապայքարը և հետընտրական փուլը կատաղի են լինելու, ինչը կարող է ինչպես նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական և ռազմական ակտիվությունը՝ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների վրա, այնպես էլ ակտիվացնել տարածաշրջանում Անկարայի ռազմատենչ վարքագիծը՝ ներքաղաքական խնդիրները արտաքին գործիքակազմով հօգուտ այս կամ այն ուժին լուծելու նպատակով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը«Դեղին բաճկոնավորները» հայտարարել են Ֆրանսիայում նոր բողոքի ցույցերի պլանների մասինՖրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվելՊաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ ԹրամփՄիլանում տեղի ունեցած անկարգություններից հետո 32 մարդ է ձերբակալվելԼեհաստանը հայտնել է ուկրաինացիների զանգվածային արտագաղթի մասինHAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ ԵրևանումՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել․ հայտնի են անուններըՖրանսիայում սկսվել է անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողությունՖրանսիայի մի քանի շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվիԿատարը կուժեղացնի իր օբյեկտների պաշտպանությունը Իրանի հարվածներից հետոԱդրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոններըԵկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմԼատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը․ ծառայությունը պարզաբանել էՀույն ուսուցիչները հոկտեմբերի 21-ին 24-ժամյա գործադուլ կանցկացնենՍևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ԴատախազությունՈւկրաինան խոստովանել է, որ իր անօդաչու թռչող սարքով խախտել է Լիտվայի օդային տարածքը«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվիՄասիսի նախկին քաղաքապետի մտերիմը մեղադրվում է դատական նիստի մասնակցին սպառնալու և ցուցմունքները փոխել հարկադրելու համարՆեթանյահուն սպառնում է Իսրայելի հակառակորդներին նոր հզոր հարվածներովՌաֆիկ Համբարձումյանը հեռանում է բլոգերությունից․ պատճառը նաև ատելության ալիքներն ենՎրաստանը պնդում է, որ ԵՄ-ն կործանում է Եվրոպայի քաղաքակրթությունըԿանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտվելԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին չի կարողացել ստանալ հրթիռի արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներԵկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք՝ Հայաստանի համար. Տեր ՎրթանեսՄասկը խոստացել է SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայիՄարսելում զանգվածային միջոցառումները արգելվել են անկարգությունների պատճառով Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրըTelegraph. Մեծ Բրիտանիան նպատակ ունի առաջնահերթ մուտք ունենալ ԵՄ արհեստական ​​բանականության շուկաԿոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը․ երեխային տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոնՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել ՀայաստանըԵրևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՌուբիոն խոստովանել է, որ Ուկրաինական հակամարտությունը հեշտ չէ լուծելCBS. ԱՄՆ-ը առայժմ չի զրկի ուկրաինացի փախստականներին երկրում մնալու իրավունքիցՍևանա լճի ափին գտնվող 8741,5 քմ հողատարածքը վերադարձվել է «Սևան» ազգային պարկին․ ՓաշինյանԾննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է կաթnւցիչ և դեղնականաչավnւն զանգվածՈւկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներինԲոլսոնարոյի որդուն կասկածում են փողերի լվացման մեջԾեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿՀյուսթոնից Փարիզ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվելՎարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտԱրաքսյա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարՓրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՌուբիոն կոչ է արել Զելենսկիին կենտրոնանալ հակամարտության դադարեցման վրաՄրգավանի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքըՏիչինայի փողոցին հարակից ջրատարից փրկարարները դուրս են բերել օտարերկրյա քաղաքացու29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասինՀամբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցում
Ամենադիտված