Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ Արցախի մասին
ԲլոգոսֆերաՖրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է Դըկոտինյին: