Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվության մասին լուրերը
Աշխարհ«Россия Сегодня» մեդիախմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի ալիքում գնահատել է Ուկրաինային թույլտվությունը արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու մասին հրապարակումները, փոխանցում է Euromedia24.com-ը:
«Չգիտեմ ինչու, բայց գիտեմ՝ իզուր է»,- գրել է Սիմոնյանը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային օգտագործել հեռահար ամերիկյան հրթիռներ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։
Ամերիկյան վարչակազմի աղբյուրները ենթադրում են, որ Ռուսաստանի խորքում առաջին հարվածները, ամենայն հավանականությամբ, կլինեն ATACMS հրթիռների կիրառմամբ: