Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները. Ժաննա Ալեքսանյան
ԲլոգոսֆերաՓաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա մասնավորապես, նշել է. «Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը» նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։ Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։
Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի մարդու վրա թքելուց։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները։
Օրինակ, Քյարամյանը հեռանում է հպարտությամբ, տեղյակ էլ չի, որ իրենից դժգոհ են. «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»։
Այնպես որ առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին»։