Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են պորտուգալական միջազգային մրցաշարում
ՍպորտՀայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են միջազգային մրցաշարում:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz – Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում։