Իսրայելի նախագահի օդանավին արգելվել է մտնել Թուրքիայի օդային տարածք
ԱշխարհԹուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։
Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։