Կրեմլում «անընդունելի» են անվանել Էրդողանի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկները
ԱշխարհՄոսկվան անընդունելի է համարում ուկրաինական հակամարտությունը սառեցնելու առաջարկը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
Նրան խնդրել են մեկնաբանել հայտարարությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այսպիսի առաջարկ անել G20-ի ղեկավարներին։
Պեսկովը բացատրել է, որ սառեցման ծրագիրը չի քննարկվել Թուրքիայի հետ Ռուսաստանի շփումների ժամանակ։
«Մենք նույնպես ուշադրություն ենք դարձրել այս հրապարակումներին, սակայն առայժմ տվյալներ չունենք, չգիտենք, թե ինչի մասին կարող է խոսք լինել։ Իսկ դուք գիտեք, որ, իհարկե, ռուսական կողմի համար անընդունելի է ռազմական շփման գծի երկայնքով գործողությունները սառեցնելու տարբերակը։ Տվյալ դեպքում նախագահ Պուտինի կողմից ձևակերպված պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը՝ ինչ է պետք անել մարտերը դադարեցնելու համար»,- ասել է Պեսկովը։