Մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
Պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամաբանության ներքո։ Հերթական ընտրությունները սարերի հետևում չեն։ Իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աղմկահարույց պաշտոնանկություններին։
«Իշխանությունը փորձում է որոշակիորն փաթեթավորել տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել, սակայն հանրությունն այլ բանի է ականատես եղել։ Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ պաշտոններից զրկվելն այդ մարդկանց պատասխանատվությունից չի ազատում, որովհետև այն, ինչում նրանք թաթախված են եղել, ինչ-որ փուլում իրավական գնահատակն է ստանալու։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)