Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում Արցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն Թրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է 10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել Պետերբուրգում Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի Բելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր է Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը 

Մոսկվայում հիմնադրվել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը

Ռուսաստան

Մոսկվայում Յուրի Նավոյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է ԴԻԱԼՈԳ մատենաշարը։ Նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու միմյանց պատմական և մշակութային արժեքներին Հայաստանի և Ռուսաստանի հասարակությունների փոխադարձ ծանոթացմանը, ավանդական գիտական և մշակութային կապերի պահպանմանը և զարգացմանը, հայ և ռուս ժողովուրդների պատմական հոգևոր միասնության խորացմանը։

Ելնելով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական գործընթացների զարգացման մասին հասարակայնության իրազեկության բարձրացման նշանակությունից, մատենաշարի շրջանակում կհրատարակվեն հայ և ռուս հեղինակների աշխատությունները, որոնք հասարակայնությանը կծանոթացնեն երկու երկրների պատմությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտական, մշակութային և տնտեսական ներուժին։

Մասնավորաբար, արդեն մայիս ամսին Մոսկվայի «Կնիժնիյ միր» հրատարակչությունում լույս կտեսնեն մատենաշարի առաջին թողարկումները։ Դրանք են՝ «Ալեքսանդր Երկանյանի հայկական աշխարհը» հոդվածների ժողովածուն և Ալեքսանդր Կռիլովի «Հարավային Կովկասի պետությունները համաշխարհային քաղաքականության համատեքստում» մենագրությունը։

Պատմաբան և հրապարակախոս Ալեքսանդր Երկանյանի գրքում ամփոփված են հեղինակի՝ համաշխարհային հայկական սփյուռքին նվիրված հոդվածները, որոնք գրվել և 2011-2022 թթ․ լույս են տեսել ռուսալեզու տարբեր հրատարակություններում։

Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի մենագրությունը վերլուծում է ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ձևափոխումները վերջին երեք տասնամյակի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի մասշտաբով և դրա առանձին երկրներում աճող քաղաքական, գաղափարական և քաղաքակրթական տարբերություններին, կոնֆլիկտային առկա բարձր ներուժի պատճառներին։

Առաջիկայում ԴԻԱԼՈԳ մատենաշարը ընթերցողի դատին կներկայացնի նաև գրող Աշոտ Բեգլարյանի «Կորած արևի նարինջը» վեպը և պատմվածքները, երիտասարդ բանաստեղծներ Կոնստանտին Շաքարյանի և Էմմա Օգոլցովայի բանաստեղծությունների ժողովածուները և այլ հրատարակություններ։

Նշենք, որ սա Մոսկվայում Յուրի Նավոյանի կողմից հիմնադրված երկրորդ մատենաշարն է։ 2012 թ․ նա հիմնադրել է «Հայ-ռուսական համագործակցության գրադարան» մատենաշարը, որի շրջանակում լույս են տեսել Ստանիսլավ Տարասովի «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին» (Նորագույն պետությունների ինստիտուտի հետ համատեղ), Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը», Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան․ հազարամյակների ուղի․․․», Անտոնիո Արսլանի «Ասք Մշո ճառընտիրի մասին» (Մոսկվայում Իտալիայի դեսպանության մշակութային կենտրոնի հետ համատեղ), «Հայաստան – Իրան․ պատմություն, մշակույթ, փոխգործակցության ժամանակակից հեռանկարները» հոդվածների ժողովածուն (Մոսկվայի Լոմոնասովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հետ համատեղ) գրքերը և այլն։ Այս հրատարակությունները մեծ պահանջարկ են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի գիտական, քաղաքական և դիվանագիտական շրջանակներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել
Ամենադիտված