Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
ԱշխարհԳերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կոչ է արել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման ֆոնին, որին Ֆինլանդիայի իշխանությունները անհիմն մեղադրում են, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև էլեկտրահաղորդման գիծը անջատվել է դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, որ Կուկի կղզիների դրոշով Eagle S նավը վնասել է EstLink 2 մալուխը։ Ֆիննական մաքսատունը պնդում է, որ Eagle S նավը իբր ներգրավված է ռուսական էներգառեսուրսների տեղափոխման մեջ:
«Եվրամիությունը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ», - ասել է նա՝ կոչ անելով ուժեղացնել կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը և ավելացնել ներդրումները ազգային պաշտպանության ոլորտում»: