Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Կրկին գործող վարչապետի ու նախկին նախագահների բանավեճի մասին

Հրապարակումներ

Նախաամանորյա տասնօրյակը երկրի քաղաքական կյանքում նշանավորվեց գործող վարչապետի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի մարտահրավերով իր առաջարկած պնդման վերաբերյալ․ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Կարող է թվալ, որ նախագահների միաձայն մերժումը խնդիրը դուրս է դնում քննարկումների հարթությունից։

Առավել ևս, որ շատ ճշմարտանման է այն կարծիքը, որ իշխանությունը փորձում է առաջիկա (կարևոր չէ՝ արտահե՞րթ, թե՞ հերթական) խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբազատվել գլխավոր, բայց ոչ միակ խիստ խոցելի պատասխանատվությունից՝ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի, կապիտուլյացիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկման և, որպես դրա հետևանք, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման ու ցեղասպանության փորձի համար, քանի որ տեղյակ է իր վարկանիշի աղետալի անկման մասին։

Պատահական չէ, որ գործող վարչապետի առաջարկի «թիրախը» ոչ թե նախկին նախագահներն են, այլ ժողովուրդը՝ այս թեմայով ֆեյսբուքյան գրառումներում նա դիմում է «սիրելի ժողովրդին»։ Ավելին, հայտարարվում է, որ «ճշմարտության պահ է», «Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաև ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»։ Սա փոխում է հարցադրումը, և հենց ժողովրդի ճիշտ կողմնորոշվելու համար պահանջվում են մի շարք պարզաբանումներ՝ անգամ չվիճարկելով այդ ձևակերպումների անկեղծությունը։

1․ Բանավեճի հրավերը և կողմերը։ Առողջ քաղաքական գործընթացներ ունեցող երկրներում նման բանավեճեր անցկացվում են ընտրություններից առաջ, սակայն դրանց նպատակը ոչ թե ճշմարտությունը պարզելն է, այլ այս կամ այն հարցի վերաբերյալ կողմերի տեսակետներն ընտրողներին փոխանցելը։ Քանի որ ընտրություններն անգամ չեն նշանակվել, և հայտնի չեն մասնակիցներն ու հակամարտության կարգավորման գործընթացն էլ խափանվել է, ապա միանգամայն տրամաբանական է, որ նախագահներն անիմաստ են համարում իրենց մասնակցությունն արհեստական շոուների, որոնք այս դեպքում վերածվելու են աճպարարության և մանիպուլյացիաների։ Հետևաբար, եթե հրավերի նպատակը ոչ թե աճպարարությունն է ու մանիպուլյացիաները, և բանավեճի հրավերը թյուրըմբռնումն է, ապա պետք է ճշտել, թե որն է ճշմարտությունը պարզելու ձևը։

2․ Ինչպես պարզել ճշմարտությունը։ Վաղուց հայտնի է, որ առողջ հասարակական հարաբերություններ ունեցող պետություններում ճշմարտությունը պարզելու ընդամենը մեկ ձև կա՝ անաչառ, անկախ, բարձրակարգ մասնագետների կարծիքը։ Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչնչացնում են մասնագիտական հարթակները՝ վերջնականորեն փլուզելով առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ակադեմիական կառույցները՝ դրանցից դուրս մղելով սակավաթիվ մասնագետներին, եթերը լցնելով թերուս տարաբնույթ «ուսապարկերի» բարբաջանքներով, այլև փորձում են աճպարարություններով ու մատների վրա արված մանիպուլյացիաներով փոխարինել իրական մասնագիտական կարծիքն ու «լուծել» խնդիրները։

Եթե, այդուհանդերձ, հանկարծ ցանկություն է առաջացել ժողովրդին ճշմարտությունը ներկայացնելու, ապա նախ պետք է տեսնել այն, ինչ արված է տասնամյակների ընթացքում։ Փաստերի, փաստաթղթերի, գիտական աշխատանքների հիման վրա հետազոտվել ու ներկայացվել են ոչ միայն այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու գործընթացները, այլև 2020թ․ սկիզբ առած ու մինչ այսօր շարունակվող աղետալի իրադարձություններն ու դրանց պատճառները։ Ու պարզ կդառնա, որ Արցախի անկախության ճանաչումը՝ ինքնորոշման իրավունքի իրացման հանրաքվեի միջոցով, բանակցությունների հիմքում էր 2005 թվականից, իսկ բանակցային փաստաթղթում՝ 2007 թվականից, որ դա հաստատող փաստաթուղթը 2009թ․ ստորագրել են ոչ միայն համանախագահներն ու Հայաստանի ներկայացուցիչը, այլև Ադրբեջանի ներկայացուցիչը, որ Ալմա Աթայի հռչակագիրը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, որ կապիտուլյացիայով խաղաղություն չեն ձեռք բերում, առավել ևս՝ տարածքներ հանձնելով, որոնց նկատմամբ որևէ լիազորություն չունես, և այլն, և այլն։

Ընդ որում, այդ ամենը հրապարակվել է ու ներկայացվել թե ժողովրդին, թե իշխանությանը, ու եթե առաջինի համապատասխան հատվածը ճշմարտությունը գիտի, ապա երկրորդն անհաղորդ է դրան։ Ավելին, աղետալի զարգացումներից խուսափելու համար դեռևս 2018 թվականին առաջարկվել է Արցախի հարցում մասնագիտական աջակցություն, հետագայում՝ կազմակերպել մասնագիտական բանավեճ։

Հիմա հանկարծ բանավեճի ցանկությո՞ւն է առաջացել։

Կազմակերպեք իրական, մասնագիտական բանավեճ. մի կողմից՝ գործող վարչապետը, եթե ցանկանում եք՝ նաև ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները, իրենց մասնագետները (եթե, իհարկե, կան), մյուս կողմից՝ մի քանի մասնագետներ, որոնց ցուցակը ցանկացած պահի կներկայացվի։

Իհարկե, կա ավելի լավ տարբերակ, որը բացառում է ցանկացած աճպարարություն։

Առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, առաջարկում է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկությունները՝ «խաղաղության պլանները», և Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների արձագանքը դրանց։

Չհրապարակված փաստաթղթերի հրապարակման պահանջը, անշուշտ, ճիշտ է, բայց ճշմարտությունը մեկընդմիշտ պարզելու համար արդեն հրապարակված փաստաթղթերն էլ բավական են, ու պետք է առաջ գնալ։ Երկու անգամ իշխանությունը փորձել է գրավոր ներկայացնել իր մոտեցումները՝ մի դեպքում Մադրիդյան սկզբունքների փոխարեն, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքներ» կոչվածը, որի մասին արագորեն մոռացվել է, երկրորդ դեպքում՝ «Ն. Փաշինյան, 44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը։ Երկու դեպքում էլ մասնագիտական հիմնավորված հրապարակումներ են եղել, որոնք բացահայտել են դրանց սնանկությունը։ Ընդ որում, երկրորդ դեպքում դա արել են նաև համանախագահները՝ Ответ российского сопредседателя в Минской группе ОБСЕ, Посла по особым поручениям МИД России И.В.Попова на вопрос СМИ относительно статьи Премьер-министра Армении Н.В.Пашиняна «Истоки 44-дневной войны», www.mid.ru\ru\foreign_policy\news\- \asset_publisher\cKNonkJE02Bw\content\id\4519475։ Սակայն իշխանությունների արձագանքը չի եղել, թեև երկրի ղեկավարը մեղադրվում էր կեղծարարության մեջ։ Անարձագանք են մնացել նաև բազմաթիվ այլ հրապարակումներ։

Լավ, գոնե հիմա, երբ ժողովրդին խոստանում եք ճշմարտությունը, հրապարակեք ձեր մոտեցումները բանավեճի հրավերի հարցադրման վերաբերյալ՝ հիմնավորող փաստաթղթերի ու մասնագիտական աշխատանքների հղումներով գրավոր տեքստ։ Կհամոզվեք, որ կլինի մասնագիտական հիմնավոր պատասխան, որի վերաբերյալ ոչինչ չեք ունենա ասելու։

Ուրեմն, ես պատրաստ եմ, ընտրեք՝ կամ մասնագիտական բանավեճ, կամ հիմնավորումներով գրավոր տեքստ, և տեղեկացրեք։ Հրաժարվելու կամ ․չարձագանքելու դեպքում հետևությունն ակնհայտ է։

Այս մոտեցման հիմքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանք է, երեք մենագրություններ (չորրորդը՝ եվրոպական մի հրատարակչության առաջարկով, պատրաստվում է այժմ և կհրապարակվի 2025-ին), այդ խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ՝ այդ թվում և՝ հրապարակված միջազգային շտեմարաններում ընդգրկված հեղինակավոր հանդեսներում (վերջինը՝ Tigran Torosyan & Arax Vardanyan (2024) The impact of geopolitical transformations on the settlement of the Nagorno-Karabakh conflict: self-determination or genocide?, Dynamics of Asymmetric Conflict, 17:3, 221-238, DOI: 10.1080/17467586.2024.2370245)։

Տիգրան Թորոսյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված