Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ԶՈւ ենթակառուցվածքին
ԱշխարհՌուս զինվորականները ջախջախել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումը 148 շրջաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։
Գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի թիրախները խոցվել են մարտական ինքնաթիռների, հարձակողական անօդաչու թռչող սարքերի, հրթիռային ուժերի և հրետանային կրակի օգնությամբ։ Արդյունքում՝ հնարավոր եղավ ոչնչացնել մի քանի ռազմական օդանավակայան, թշնամու վառելիքի և քսանյութերի պահեստ, ինչպես նաև կենդանի ուժ։