Ավինյանի հայրը չի երթևեկում իր որդու «բարեփոխած» տրանսպորտային համակարգով. Էդգար Ղազարյան
ԲլոգոսֆերաԷդգար Ղազարյանը գրում է. «Փաստորեն, Տիգրան Ավինյանի հայրը չի երթևեկում իր որդու «բարեփոխած» տրանսպորտային համակարգով, օգտվում է իր որդու կողմից սահմանված 160.000 դրամ չվճարելու արտոնությունից, խցանում է առաջացնում Երևանի փողոցներում և այդ խցանման մեջ` վիրավորում Հայաստանի քաղաքացիներին։
Հայաստանի քաղաքացիների` իշխանության հանդեպ ատելության գեներացման հարցում Տիգրան Ավինյանը մոտենում է Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի, Անդրանիկ Քոչարյանի և Աննա Հակոբյանի ցուցանիշներին»: