Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ) Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին Արտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Վրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին 

Հայ դատի աշխատանքները շարունակել են կենտրոնանալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման շուրջ

Քաղաքական

Ամփոփվող ժամանակահատվածում նույն պես ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքները շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, գերիների ազատ արձակման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, Հայաստանում արցախահայության սոցիալ-տնտեսական օժանդակության, ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության որպես այդպիսին բնորոշման և այլ ուղղություններով։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, ամերիկյան սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման և հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թվով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես, ինձ հյուրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին, բայց եթե դա անեմ՝ հաճոյախոսություն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք՝ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք։ Եվ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր»:

Արդեն Վաշինգտոն վերադառնալուց հետո՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների և COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, շրջանային և նահանգային ղեկավարները, ինչպես նաև Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆոռնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները 2024թ․ընտրություններից հետո։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Սպիտակ տան վարչակազմի, այնպես էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղությունները, հատկապես այն կոնգրեսականների հետ, ովքեր ընտրությունների ընթացքում վայելել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90 % -ը ընտրապայքարն ավարտել է հաջողությամբ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի կողմից ներկայացվել է կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները գալիք վարչակազմի և Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերսկսված հակահայկական ագրեսիայի զսպումը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, ապօրինի կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և Արցախում իրականացված էթնիկ զտման ցեղասպանական գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկումը։

Մասնավորապես, կարևորվել է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկման ապահովումը, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառումը, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունների ամերիկյան հետաքննությունը, Հայաստանին տրամադրվող մարդասիրական բնույթի օժանդակության ավելացումը, Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի պատկերի վերաբերյալ ամերիկյան պատշաճ արձագանքի ապահովումը և այլն։

Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին դեկտեմբերի կեսերին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվող հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։

Ներկայացված բանաձևով մասնավորապես առաջարկվում է՝

1. Արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։
2. Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։
3. Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։
4. Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։
5. Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկում։
6. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։
7. Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակմանը,
8. Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։
Բանաձևի տեքստում հատուկ անդրադարձ կա հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկյան միջնորդություն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։

Վերջին շրջանում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակական աշխատանքներ է սկսել հօգուտ արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հանդես եկող միջազգային ու հայկական կազմակերպությունների ու հեղինակավոր անհատ գործիչների աշխատանքներն առանձին հարթակով հանրահռչակելու ուղղությամբ։

Եվրոպա

Բաքվում ընթացող COP 29-ի առիթով Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների 20 անդամներ դիմել են Ադրբեջանի կառավարությանը և COP 29-ին մասնակից Բելգիայի կառավարության պատվիրակությանը` երեք հիմնական պահանջներով. Ազատություն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն և ադրբեջանական ուժերի դուրսբերում Հայաստանի Հանրապետությունյան օկուպացված տարածքից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի զսպում։

Հայտարարությունը ստորագրվել է Բելգիայի հիմանական քաղաքական կուսակցությունների կողմից՝ MR, Les Engagés, DéFI, N-VA, CD&V, Vooruit և Groen։ Առաջին երեքի դեպքում հայտարարությունը ստորագրել են անձամբ կուսակցությունների ղեկավարները։ Բելգիացի քաղաքական գործիչները նախ շեշտում են, որ իբրև COP 29-ը ընդունող երկիր՝ Ադրբեջանը պարտավոր է շոշափելի հավատարմություն ցուցաբերել մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արդարության հիմնարար սկզբունքներին։ Այնուհետև նրանք նշում են իրենց պահանջները՝ հիշեցնելով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից հետո Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի և Վալոնիայի խորհրդարանների կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձևերը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։ Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։

Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։

Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:

Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտել են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։

Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները»։

Ավստրալիա

Նոյեմբերի երկրորդ կեսին Հայ դատի Ավստալիայի հանձնախմբի առաջիկա աշխատանքների ապահովման համար Մելբոռնում և Սիդնեյում անցկացված հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 155․000 դոլար։ Հանգանակության երեկոներին մասնակցել են շուրջ 200 հյուրեր՝ այդ թվում դաշնային ու նահանգային քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ, համայնքային ղեկավարներ, Հայ դատի նշանավոր բարեկամներ։

Դեկտեմբերի կեսերին Ավստրալիայի ֆեդերալ խորհրդարանի պատգամավորներ Մայքլ Սուքարը և Փոլ Ֆլեթչերը դիմել են ադրբեջանական իշխանություններին՝ համապատասխանաբար նախագահ Բակո Սահակյանի և Դավիթ Իշխանյանի անազատության պայմանների, նրանց ընդհանուր վիճակի մասին տեղեկություններ խնդրելով, միաժամանակ պահանջելով Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել
Ամենադիտված