Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու «Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակ Առաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար 

Շաբոյանը դարձել է Լֆիկ Սամոյի փաստաբա՞նը

Վերջին լուրեր

Այն, որ Սամվել Ալեքսանյանը մրցակից ունենալ չի կարող, գիտեն բոլորը, սակայն այս իմացությունը մինչ օրս ոչ պաշտոնական մակարդակում էր։ Շնորհիվ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, պարոն Ալեքսանյանն այսուհետ նաև պաշտոնական մակարդակով է հաստատված որպես անփոխարինելի, մրցակից չունեցող, իր կողքին երկրորդը չհանդուրժող Հայաստանի թիվ մեկ օլիգարխ։ ՏՄՊՊՀ կոչվող հզորագույն կառույցը, որն արդեն որերորդ տարին կատաղի պայքար է մղում հայաստանյան մենաշնորհների ու գերիշխողների դեմ և դեռ հավանաբար մի 300 տարի էլ կենաց ու մահու պայքար կմղի, Ծաղկաձորում քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ, երբ Սպառողների ասոցիացիայի նախագահը փորձեց պաշտպանել իր «խնամյալների» շահերը՝ հարցնելով, թե «հնարավո՞ր է, որ խոշոր ներմուծողների համար քվոտաներ սահմանվեն, օրինակ՝ շաքարավազի դեպքում ներմուծողը մեկն է, գինն էլ բարձր», Արտակ Շաբոյանը տվեց ջախջախիչ պատասխան։

«Շաքարավազի շուկայում այսօր հնարավոր է մրցակցություն հաստատել երկրորդ արտադրողի հայտնվելու դեպքում միայն, սակայն դա ևս հնարավոր չէ, քանի որ գործող գործարանի հնարավորություններն ավելին են, քան ներքին շուկայի պահանջարկն է։ Երկրորդ գործարան ունենալն արդեն իրատեսական չի լինի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղական արտադրություն ունենալն ավելի էժան է, քան ներկրելը»։ Ավելի համոզիչ պաշտպանություն անգամ Սամվել Ալեքսանյանը չէր կարող կազմակերպել:

Երկրորդ, երրորդ, տասներորդ ներկրողի մասին խոսք լինել չի կարող. այս հարցին ընդհանրապես չարժեր անգամ անդրադառնալ։ Մրցակցություն կարող է լինել, (հասկանալի է, որ սա ևս ուտոպիայի շարքից է), եթե ինչ-որ մեկը համարձակվի գնալ գործարարի համար խելահեղ քայլի՝ կառուցելով մի նոր շաքարի գործարան, այսինքն՝ եթե հայտնվի մի ապուշ, որ ցանկություն հայտնի փողերը քամուն տալ, իսկ ինչպես հայտնի է, գործարարները՝ հատկապես փող ունեցողները, «ջոգող տղերք» են. մի գործարան արդեն իսկ կա, որը դժվար է ասել, թե քանի տոկոսով է աշխատում, եթե, իհարկե, աշխատում է գոնե ինչ-որ չափով: Պատճառաբանությունը, ըստ ԱԺ պատգամավորի, շիրակցիների «անկյալությունն է»: «Ի՞նչ անեմ, թող մշակեն, ես էլ ընդունեմ, ցավդ տանեմ, չեն ուզում աշխատեն, ես ի՞նչ անեմ, նորմալ գնով էլ ընդունում եմ, բայց ասում են քիչ ա: Ես որ էդ ճակընդեղի գինը բարձրացնեմ, շաքարը գինը գիտե՞ս ուր կթռնի»,-ասում էր Ալեքսանյանը դեռ մի տարի առաջ Ազգային ժողովում:

Սպիտակի շաքարի գործարանի ոչ լիարժեք աշխատանքի կամ պարապուրդի վիճակում գտնվելու պաշտոնական բացատրությունը դա է: Իսկ իրականությունն այն է, որ շաքարի միակ և այլընտրանք չունեցող ներկրող Ալեքսանյանին շատ ավելի ձեռնտու է ներկայանալ որպես շաքարավազի արտադրության համար անհրաժեշտ հումքի ներկրող, այն հումքի, որը կարող են ապահովել տեղական արտադրողները, բայց չեն ապահովում «անկյալության» պատճառով, դրա համար էլ «խեղճ» Ալեքսանյանը գնում ու աշխարհի ծայրից հումք է ներկրում շաքարի «տեղական արտադրություն» կազմակերպելու համար։ Հումք կոչվածի փոխարեն իրականում ներկրվում է պատրաստի շաքարավազ, իհարկե, հումքի անվան տակ, հումքի անվան տակ էլ մաքսազերծվում է, բնականաբար, հումքի գնով: Շաքարի գործարանն այս ամբողջ օպերացիայի մեջ ծառայում է որպես «սուպեր ալիբի»՝ բոլոր մեղադրանքները «ջրելու», պատրանքն ամբողջացնելու համար։

Մինչ օրս այս օպերացիան կազմակերպվում էր ըստ պատշաճի: Այսուհետ, այն բանից հետո, երբ ՏՄՊՊՀ նախագահը որոշել է համատեղության կարգով նաև օլիգարխների փաստաբանությամբ զբաղվել, Սամվել Ալեքսանյանի օպերացիաները, ըստ ամենայնի, էլ ավելի սահուն ընթացք կունենան:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-ի
Ամենադիտված